«Դրիմ Կոսմետիքս» ՍՊԸ-ի գաղտնիության քաղաքականություն | Wella

«Դրիմ Կոսմետիքս» ՍՊԸ-ի գաղտնիության քաղաքականություն

Այցելելով Wella.am  կայք և կատարելով գնումներ` Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ Wella գաղտնիության քաղաքականությանը։

Ի՞նչ ի նկատի ունենք «Անձնական տվյալներ» ասելով.

«Դրիմ Կոսմետիքս» ՍՊԸ -ն ( այսուհետ «մենք», «մեզ», «մեր»)   նկատի ունի Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը` օրինակ, անուն/ազգանուն, հասցե կամ էլեկտրոնային հասցե (այսուհետ՝ «Տվյալներ»):

Ի՞նչ տվյալներ ենք մենք հավաքագրում

  • Կոնտակտային Տվյալներ ՝ Ձեր անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն,
  • Գնումների մասին տեղեկատվություն ՝ գնվող ապրանքատեսակներ, վճարվող գումար, քարտի տեսակ, վճարման եղանակներ,  առաքման հասցե և այլն,
  • Նախընտրությունների մասին տեղեկատվություն՝ օրինակ Ձեր կողմից հաճախ ուսումնասիրված, ձեռք բերված ապրանքատեսակները կամ ապրանքանիշերը,
  • Կայքում Ձեր հաշվի (Ձեր անձնական էջի) մասին տեղեկություններ՝ զամբյուղում առկա կամ հետագայում ձեռքբերման նպատակով պահված ապրանքների ցանկը, դիտված ապրանքատեսակների ցանկը, նվեր-քարտի տվյալները և Ձեր հաշվի վերաբերյալ այլ տեղեկատվություն,
  • Դեմոգրաֆիական տվյալներ՝ Ձեր տարիքը, ծննդյան օրը,ամսաթիվը,տարեթիվը, սեռը, փոստային ինդեքսը և այլն,
  • Հեռախոսազանգերի ձայնագրությունները՝ ներառյալ այն տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք զանգահարելիս։
  • Տեղեկատվություն այն սարքավորման գտնվելու վայրի մասին, որը Դուք օգտագործում եք Կայքից օգտվելու համար
  • Օպերացիոն համակարգի, բրաուզերի մասին տեղեկություն՝ տեղեկություն Ձեր բջջային հեռախոսի, պլանշետի, համակարգչի կամ այլ սարքավորման առցանց ներբեռնման գործողությունների մասին (այսուհետ միասին՝ «ավտոմատ հավաքագրվող տվյալներ»): Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել IP հասցեների, քուքիների, սարքավորման և բրաուզերի կարգավորումների, ինտերնետային ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկություններ: Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել տեղեկություն նաև այն մասին, թե երբ և ինչպես եք մտնում և օգտագործում Կայքը, օրինակ ամսաթիվը և Կայք այցելելու և Կայքից դուրս գալու ժամանակահատվածը, տեղեկություններ, թե ինչ եք փնտրել Կայքում, Կայքի էջերն ու իրերը, որոնք Դուք դիտել եք և Ձեր գնած ապրանքների ցանկը:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում հավաքագրված տվյալները

Մեր կողմից  Տվյալների հավաքագրման  առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է.  

  • Ձեզ ծառայություններ մատուցելը՝ կարգավորել Ձեր վճարումների ու պատվերների գործընթացը, հետևել անձնական էջի պատշաճ աշխատանքին և ապահովել Ձեզ ապրանքատեսակներով, որոնք կարող են Ձեզ դուր  գալ և հարմար լինել:
  • Կապ հաստատել Ձեզ հետ հետևյալ դեպքերում՝ պատվեր ձևակերպելիս, մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս կամ մեր էջում որևէ մեկնաբանություն թողնելիս,
  • Կայքից օգտվելու Ձեր պատմության անհատականեցում՝ Ձեր կողմից նախընտրելի և շատ դիտված ապրանքատեսակների առանձնացում, Ձեզ մատուցված ծառայությունների անհատականեցում, Կայքում կատարված Ձեր գործողությունների վերահսկում։
  • Վերլուծական գործընթացներ, ինչպիսիք են՝  հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, ինպես եք գնումներ կատարում, տեսնել, թե ինչ սարքավորումներ եք օգտագործել կայք այցելելու համար և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը ։
  • Ապահովություն և օրինականություն պահպանելու համար՝ պաշտպանել մեր հաճախորդներին, Ձեզ կամ երրորդ անձանց անօրինական գործողություններից, պաշտպանել մեր իրավունքները, պահպանել մեր, հաճախորդների և աշխատակիցների գույքի անվտանգությունը։ 

Ընդհանուր առմամբ, մենք կիսում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ միայն հետևյալ դեպքերում՝

  • Պատվերիներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
  • Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
  • Թույլ տալու համար Ձեզ մուտք գործել Ձեր անձնական Էջ և կիսել տեղեկատվություն համացանցում։ Դուք կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ և տեղեկատվություն կիսել համացանցի՝ Facebook, Google, Instagram, միջոցով։ Այս գործառույթից օգտվելիս, Դուք որոշակի տեղեկատվություն եք մատուցում համացանցի այն կայքին, որում կիսում եք այդ տեղեկատվությունը։
  • Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը: Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։

Անվտանգություն

Մենք անում ենք ամեն բան՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։

Համաձայն ՀՀ անձնական տեղեկատվության մասին գործող օրենքի՝ յուրաքանչյուր հաճախորդ իրավասու է ընկերությունից պահանջել անձնական տվյալների օգտագործման ավելի մանրամասն տեղեկատվություն։

  • Դուք իրավունք ունեք խնդրելու և պահանջելու, որպեսզի մենք փոխենք ցանկացած ոչ արդիական կամ սխալ տեղեկատվություն, որ տրված է Ձեր անձնական էջում։
  • Եթե Դուք ունեք անձնական էջ մեր կայքում, ապա կարող եք անհրաժեշտության դեպքում մուտք գործել այնտեղ և կատարել փոփոխություններ։

Քաղաքականության փոփոխություններ

Մենք իրավասու ենք օրենքով թույլատրելի փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Փոփոխությունների դեպքում մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։ 

Shopping Cart