Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ | Wella

Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ

Ինչպես Պատվիրել

Պատվեր կարող են իրականացնել թե գրանցված, և թե ոչ գրանցված այցելուները: Ընդամենը Ձեր նախընտրած տեսականու մանրամասների էջում սեղմեք «Ավելացնել զամբյուղ» կոճակը՝ նախապես ընտրելով տեսականու համապատասխան քանակը, գույնը, տարողությունը և այլն: Դուք կարող եք Ձեր զամբյուղ ավելացնել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և ծառայություններ: Հուշիչ թվաքանակը Ձեր զամբյուղի պատկերի կողքին Ձեզ ցույց կտա Ձեր զամբյուղում տեղադրված ապրանքների և ծառայությունների քանակը: Ընտրությունը ավարտելուց հետո անցեք Ձեր զամբյուղի էջ՝ սեղմելով զամբյուղի պատկերին, ճշտեք Ձեր գնումների քանակը, տարբերակները, ինչպիսինն են` չափսը, գույնը և այլն: Դուք նաև պետք է նշեք առաքման եղանակը և լրացնեք առաքման մանրամասները զամբյուղի էջում, ընտրեք բազմաթիվ վճարային մեթոդներից մեկը և սեղմեք «Ձևակերպել Պատվերը» կոճակը: Մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ պատվերը հաստատելու և առաքելու համար:

Վճարման կարգը

Wella.am-ում վճարումը կարելի է իրականացնել երեք եղանակով`առցանց, առձեռն կամ IDRAM համակարգի միջոցով: Առցանց վճարումները կատարվում են Visa, MasterCard և ArCa վճարային համակարգի միջոցով: Սպասարկվում են ARCA, Virtual ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Ծառայությունների սահմանափակումն ու դադարեցումը

Դուք ընդունում և համաձայնում եք, որ wella.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ wella.am-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ wella.am -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ wella.am -ն իր բացառիկ հայեցողությամբ իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) ջնջել կամ դադարեցնել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր էլ.փոստի կամ IP հասցեն կամ այլ կերպ դադարեցնել Ծառայություններից (կամ դրանց մի մասից) օգտվելու Ձեր մուտքն անհապաղ և առանց ծանուցման, երբ wella.am -ը կարծում է, որ Դուք գործել եք Պայմանների ոգուն և տառին ոչ համապատասխան ձևով: Այնուհետև, Դուք համաձայնում եք, որ wella.am -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ձեր մուտքը դեպի Ծառայություններ արգելափակելու համար: Այնուհետև, Դուք համաձայնում եք չփորձել օգտվել Ծառայություններից վերոհիշյալ դադարեցումից հետո:

Պատասխանատվության սահմանափակումները

Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:

Պատվերի մշակման և առաքման կանոնները

Հաճախորդները կարող են ձեռք բերել Ծառայություններ՝ փնտրելով կամ ընթերցելով Կայքում տեղադրված Ծառայությունները և ավելացնելով նախընտրած Ծառայությունները Հաճախորդի Զամբյուղին: Երբ նախընտրած Ծառայությունների ընտրման փուլն ավարտված է, Հաճախորդը կարող է անցնել Պատվերի Ձևակերպմանը, որի հետեվանքում գոյանում է գնման պատվերը (այսուհետև՝ Պատվեր):
Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին), համակարգում ստեղծվում է նոր Գնման Պատվեր:
Համակարգ մուտքագրված և ձևակերպած յուրաքանչյուր նոր գնման պատվեր ավտոմատ կերպով առաջացնում է ծանուցումների դաշտ, որտեղ Դուք կարող եք տեսնել Ձեր Պատվերի հետ կապված ամբողջական տեղեկատվություն և որից հետո Դուք համարվում եք պատշաճ ծանուցված:


Ի հավելումն նոր ստացված Պատվերի ծանուցման, նշվում է պատվիրված ապրանքի մանրամասները, մասնավորապես ապրանքների նկարագրությունը, ապրանքների ցանկը, քանակը, ընդհանուր արժեքը, առաքման գումարները, նշված վճարման տարբերակը, առաքման հասցեն, առաքման ժամկետները, առաքման կամ ստանալու վայրը, առաքման ժամկետները և այլն:


Պատվերի հաստատումը ստանալուց հետո Պատվերում ընդգրկված ապրանքը համարվում է վաճառված և Դուք չէք կարող մերժել Պատվերը կամ հրաժարվել դրանից: Եթե Դուք Պատվերը ձևակերպելուց հետո մտաբերել եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր է պատվիրել Դուք պետք է ձևակերպեք նոր գնման պատվեր:


ԵՐԲ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՏՎԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՌԱՔՄԱՆ ԴՐԱՆՔ ԱՌԱՔՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎԵՈՒՄ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՈՎ: ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՊԱՏՎԵՐԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՒԱԿԵՐՊԵԼ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՎԵՐ: Ընդունելով Պատվերի առաքումը և առանց Պատվերի տուփը բացելու՝ Ստացողը պետք է ստորագրի Պատվերի հանձնման-ընդունման ակտը (Հանձնման-ընդունման ակտ), որը տրամադրվում է առաքիչի կողմից, ինչը հաստատում է Պատվերի ընդունումը:

Վճարման կանոնները և եղանակները

Ստորև բերված պայմանները կարգավորում են հարաբերությունները, կապված ապրանքների, ծառայությունների առք ու վաճառքի հետ կամ Ծառայություններ, որոնք տեղակայված են <Դրիմ Կոսմետիքս> ՍՊ ընկերության կողմից տրամադրվող www.wella.am  կայքում: Կայքում պատվերներ տեղադրելն ու Կայքում տեղակայված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում և համաձայնում եք Վճարման Կանոնների հետ, որը Օգտագործման Պայմանների անբաժանելի մասն է: ԿԱՅՔՈՎ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ԵՂԱՆԱԿՈՎ:

Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգերի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:

Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Վաճառքի Պատվերի փաթեթին ամրակցված Ձեր ՀԴՄ կտրոնը կամ հարկային հաշիվը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր: Եթե պատվիրատուն առաջարկում է առաքված ապրանքի համար վճարել հետագայում կամ հրաժարվում է կատարել վճարում, մեր առաքչին իրավունք ունի հետ վերադարձնել առաքված ապրանքը:

Բանկային փոխանցում: Գնորդը համաձայնվում է վճարել կանխավճար Պատվերում նշված գումարի 100%-ի չափով:

Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը: Դոլարով կամ այլ արտարժույթով վճարումները չեն ընդունվում: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Իրավական կարգավորում

Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր կամ wella-ի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և wella-ն համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները: Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այլ դրույթներ

Սույն Պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը ու Կայքում հրապարակված մյուս քաղաքականությունները սահմանում են Ձեր և wella-ի միջև ընկալումն ու համաձայնությունը և կարգավորում են Ձեր կողմից Ծառայություններից և Կայքից օգտվելը և գերակայում են բոլոր՝ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր նախկին համաձայնություններին, առաջարկներին, համաձայնագրերին, բանակցություններին և կողմերի միջև բոլոր քննարկումներին:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Կայքի Օգտագործման պայմաններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն Օգտագործման պայմանները կազմված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավական ուժ: Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

Shopping Cart