, , , ,

Մազերը վերականգնող և փայլ հաղորդող էլիքսիր Luxe Oil

20,000.00 AMD

Availability: Only 22 left in stock

Մազերը վերականգնող էլիքսիրը նախատեսված է վնասված մազերն ամբողջությամբ վերականգնելու համար: Խորհուրդ է տրվում բոլոր տիպի մազերի դեպքում: Էլիքսիրը մազերը դարձնում է մետաքսափայլ և փափուկ: Բաղադրության մեջ առկա բազմաթիվ օգտակար նյութերի շնորհիվ մազերը խորությամբ և ամբողջությամբ վերականգնվում են, ստանում աներևակայելի փայլ և հարթություն:
Բաղադրության մեջ առկա նյութերը.
Արգանի յուղ՝ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E և F, ինչի շնորհիվ մազերը ստանում են ինտենսիվ փայլ, փափկություն և էլաստիկություն: Էլիքսիրը հրաշալի միջոց է չոր, վնասված, փշրվող մազերի համար: Մազերը ստանում են ամրություն:
Ժոժոբայի յուղ՝ հրաշալի է ներկված, չոր և փշրվող մազերի համար: Այն մազերը պարուրում է պաշտպանիչ շերտով, ինչի շնորհիվ կանխվում է մազերի հետագա վնասվելը, մազերին հաղորդում է փայլ և ամրություն:
Նուշի յուղ՝ ունի սնուցող, փափկեցնող և պաշտպանող հատկություն, ինչի շնորհիվ սնուցում է մազարմատները՝ խթանելով մազերի աճը, մազերին հաղորդում է էլաստիկություն և փայլ:
Կերատին՝ մազի առողջ կառուցվածքի կարևորագույն էլեմենտն է: էլիքսիրի բաղադրության մեջ առկա ակտիվ մոլեկուլները ներթափանցում են մազի ամենախորքային շերտեր՝ պահելով կերատինը մազի մեջ: Արդյունքում մազերը վերականգնվում են, առողջանում և դառնում փայլուն:
Էլիքսիրը մազը պատում է պաշտպանիչ արտաքին շերտով, ինչի շնորհիվ կանխվում է մազերի հետագա վնասվելը:
Օգտագործման եղանակը՝ կարելի է օգտագործել ինչպես խոնավ, այնպես էլ չոր մազերին: 1-2 կաթիլ տարածել ձեռքերի ափերի մեջ, քսել մազերին: Կարելի է օգտագործել վարսահարդարիչով մազերը չորացնելուց առաջ՝ պաշտպանելու համար մազերը տաք օդի վնասակար ազդեցությունից: Շատ վնասված մազերի դեպքում կարելի է օգտագործել օրվա ընթացքում 2-3 անգամ, չի թողնում մազերին յուղային շերտ, չի ծանրացնում մազերը: Մշտական օգտագործման դեպքում ամբողջովին վերականգնում է մազերի վնասված ծայրերը, կանխում մազերի փշրվելը:

Weight 0.1 kg
Weight

Hair types

Brand

Luxeoil

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Shopping Cart