, , ,

Color Touch (Ammonia Free) մազի ներկ

6,600.00AMD

& անվճար առաքում մինչև 8000 դրամ

Ներկերի կիրառություն

Color Touch

Color Touch ներկն ամբողջովին անվնաս է, քանի որ չի պարունակում ամիակ: Color Touch հանդիսանում է նաև խնամք:
Color Touch ներկերն ունեն ավելի քան 70 գույն: Color Touch-ը բաղկացած է մի քանի սերիայից.

  • Color Touch Relights Select – ստեղծված է մասնակի ներկում (մելիրովկա) արված մազերի համար, պարունակում է 5 երանգ: Այն խնամում է մազերը՝ հաղորդելով վառ երանգ և փայլ: Ներկը գելային հիմք ունի, ինչը հնարավորություն է տալիս արագ և հեշտ այն քսել ամբողջ մազերի երկարությամբ:
  • Relights սերիայի մեջ կան ինչպես բնական, այնպես էլ վառ գույներ: Color Touch ներկերը կարելի է խառնել միմյանց հետ՝ լրացուցիչ երանգային լուծումներ ստանալու համար:
  • Color Touch Plus Tri spectra –թույլ է տալիս քողարկել առաջին սպիտակ մազերը: Հատուկ մշակված Tri Spectra նորարարական ֆորմուլան ապահովում է խորը և հագեցած գույն: Պարունակում է 16 վառ երանգ, որոնք թույլ են տալիս ստանալ ինչպես բնական, այնպես էլ վառ երանգներ:
  • Color Touch Sunlights – այս սերիան ներառում է 11 տաք և 11 սառը բլոնդի երանգներ: Այս ներկերի միջոցով կարելի է ստանալ բլոնդի ցանկացած երանգ, միևնույն ժամանակ, պահպանելով մազերի որակը, փայլը և խտությունը: Այս սերիայի ներկերը նաև պաշտպանում են մազերն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ու շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:
  • Color Touch Instamatic – սերիան ներառում է պլատինե էֆֆեկտով և անկրնկելի փայլով 6 նուրբ երանգներ: Այս սերիայի ներկերը հիմնականում օգտագործում են նորաձև, թրենդային ներկման ժամանակ:

Wella Color Touch ներկերը նաև ունեն միքստոներ (Special Mix) , որոնց օգնությամբ էլ կարելի է հաղորդել ցանկացած երանգ ընտրած գույնին:

Brand

Color Touch

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Shopping Cart