Վերադարձի քաղաքականություն

Շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը:

Ապրանքի փոխարինման կարգ

Եթե սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք և եթե նշված ապրանքը ունի արտադրական կամ գործարանային թերություններ և վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, կամ առաքված ապրանքի տեսքը չի համընկնում կայքում եղած նկարին և/կամ նկարագրությանը, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել փոխարինել այն նմանօրինակ ապրանքով, կամ այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով` գնման գնի համապատասխան վերահաշվարկով:


Սպառողի պահանջները քննարկվում են և ապրանքը փոխարինվում է, եթե սպառողը վերադարձրել է թերություններով ապրանքը, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված է դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:


Բոլոր դեպքում սպառողը պարտավոր է ապրանքը ստուգել տեղում`առաքիչի ներկայությամբ: Եթե գնորդը ընդունում է ապրանքը և հետագայում գնված ապրանքի հետ խնդիր է լինում, ապա ՛՛Դրիմ Կոսմետիքս՛՛ ՍՊԸ-ն   դրա համար պատասխանատվություն չի կրում:


Մնացած բոլոր դեպքերում համաձայն ՝ <Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին>  2002 թվականի հունվարի 30-ի թիվ 77 ՀՀ կառավարության որոշման, վաճառված պարֆյումերակոսմետիկական ապրանքները փոխարինման ենթակա չեն:

Ապրանքի վերադարձ

Wella խանութ-սրահներից և Wella.am կայքից գնված ապրանքատեսակները  ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում:  Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Եթե ապրանքատեսակը գնվել է խանութ-սրահից, ապա այն պետք է վերադարձվի հենց այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։

Գումարի վերադարձ

Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել:

Shopping Cart